News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Մշակույթի նախարարության հայտարարած ՝ հինգ քարանձավների վարձակալության մրցույթին հունիսի 21-ի դրությամբ ոչ մի հայտ չի ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է մրցույթի կազմակերպման հարցերով հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ 4 քարանձավների ու 1 քարանձավային համալիր վարձակալության հանձնելու համար։ Այդ ակցիայի նպատակն է երկրում զբոսաշրջության զարգացումը։ Զբոսաշրջային նպատակներով քարանձավները վարձակալելու նպատակով մրցույթին հայտ կարելի է ներկայացնել թե 5, թե մեկ կամ մի քանի առանձին քարանձավների համար։ Խոսքը «Մագիլի», «Թռչնի» կամ «Արենի 1», «Արջի», «Մոզրով» ու «Քարե դռներ» կամ «Քարանձավային կացարաններ» քարանձավների մասին է։ Բոլոր այդ քարանձավները Հայաստանի անշարժ պատմամշակութային հուշարձաններ են։

Հայտերի ներկայացման սկզբնական ժամկետը սահմանված էր սույն թվականի մայիսի 12-ը, իսկ մրցույթը ծրագրվում էր անցկացնել մայիսի 15-ին։

Սակայն հուշարձանները վարձակալության հանձնելու պայմանները ու ներկայացվող պահանջները մասնագետների քննադատությունն են առաջացրել։ Բանակցությունների ու քննարկումների արդյունքներով ժամկետները երկարացվել են, իսկ վարձակալության պայմանները փոխվել։

Ըստ արված փոփոխությունների՝ հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ հուլիսի 6-ի ժամը 18-ը։ Հայտերը քննարկվելու են հուլիսի 7-ին , ժամը 11-ին։

Նշենք, որ մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու պահին սնանկ են, պարտքեր ունեն, դատվածություն՝ վերջին երեք տարիներին տնտեսական հանցագործությունների, կամ էլ պետության դեմ հանցագործությունների համար, այն անձինք, ովքեր չարաշահել են ծառայողական դիրքը։Թեկնածուները պետք է ունենան ֆինանսկաան ու աշխատանքային ռեսուրսներ։

Շտապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը պայմանավորված էր ննրանով, որ քարանձավները պարբերաբար դառնում են ուխտագնացության վայր՝ ստալակտիտների ու ստալագմիտների «որսորդների» համար։ Քարանձավները աստիճանաբար ոչնչացվում են, ու առանց պատշաճ պաշտպանության դրանք պարզապես կարող են անհետանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ