News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պոլիտեխնիկական համալսարանում մարտկոցների թափոններից կապարը վերականգնելու էներգախնայող միջոց են գտել: Համալսարանի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր Մարտին Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեղ, որ սովորական մեթոդները 1.000 C-ից բարձր ջերմաստիճան են պահանջում, իսկ նորը՝ 650-700 աստիճան: Այս դեպքում հնարավոր է խնայել ոչ միայն էներգիան, այլեւ հենց կապարը. որքան ցածր է ջերմաստիճանը, այնքան քիչ մետաղ է շոգիանում:

Այսպես, վերամշակված մարտկոցում կապարի սուլֆատը վերածվում է կապարի օքսիդի եւ հետո միայն, պահանջվելու դեպքում, մաքուր մետաղական կապարի: Նոր տեխնոլոգիայի շնորհիվ ավելի քիչ է գոլորշիանում ոչ միայն կապարը, այլեւ այնպիսի թանկարժեք մետաղներ, ինչպիսիք են արծաթը, անագը եւ ծարիրը:

Մեկ մարտկոցում այն այնքան էլ շատ չէ, բայց նույնիսկ փոքրիկ Հայաստանում շուրջ 400 հազար մեքենա է շահագործվում, իսկ դրանց մարտկոցներում առնվազն 12-13 կգ մետաղ կա: Այդ պատճառով եթե երկրում գործող մարտկոցների արտադրությունը երկրորդական մշակում սկսի, ապա, Մարտիրոսյանի կարծիքով, այս տեխնոլոգիայի շնորհիվ կարող է զգալիորեն տնտեսել:

«Ցավոք՝ մեզ մոտ այն պարզապես այն թափում են: Այդպես են վարվում նույնիսկ նրանք, ովքեր մարտկոցներ են հավաքում ու հանձնում. նրանք կապարն ընդունում են, իսկ թթուն ոչ ոքի պետք չէ: Այդ պատճառով մենք աշխատում ենք դրանից բժշկական գիպս եւ ամոնյակի հիմքով պարարտանյութ ստանալու ուղղությամբ:

Մնում է հուսալ, որ մեր հանքավայրերն ու գործարաններն այլ կերպ կնայեն գիտությանը: Այսօրվա ուսանողը վաղվա մասնագետն է, նոր տեխնոլոգիաների կրողը: Իսկ առանց դրանց բիզնեսն ապագա չունի»,- ընդգծեց գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ