News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2016 թվականին ստիպված են եղել ավելացնել՝ հասցնելով մինչեւ ՀՆԱ-ի 5.5 տոկոսի։ Այս մասին ասվում է Հայաստանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որի շուրջ լսումները մեկնարկել են հունիսի 26-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։

Բացարձակ թվերով՝ դեֆիցիտը կազմել է շուրջ 278 մլրդ դրամ կամ տարեկան պլանից 54 տոկոսով մի փոքր ավելի։ Հիմնական պատճառն այն է, որ չնայած հարկերի թերագանձմանը, իշխանությունները սոցիալական նպատակներով ծախսերը չեն նվազեցրել (այդ թվում՝ արտասահմանյան վարկերի հաշվին)։ Դեֆիցիտը ծածկելու համար ավելացել է պետական պարտատոմսերի թողարկումը։ Դեֆիցիտի ներքին ֆինանսավորման համար նախատեսված 48.3 մլն դրամը, որպես հետեւանք, դարձավ 107.2 մլրդ դրամ։ Հետեւաբար, 53.8 մլրդ դրամ նախատեսված արտաքին պարտքերի ծավալը (հիմնականում պարտատոմսերի) կազմեց շուրջ 171 միլիարդ դրամ  (տարբերության պատճառն այն է, որ դրանց եկամտի մի մասը փոխանցվել է կայունացնող հաշվին)։

Թողարկումները ավելացել են՝ ըստ հարկերի թերագանձման ռիսկի մեծացման։ Արդյունքում, եթե 2016 թվականին դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը ծրագրվում էր կրճատել՝ հասցնելով 3.5 տոկոսի (2015 թվականին այն 4.8 տոկոս էր), ապա փաստացի հակառակը տեղի ունեցավ. այն դարձավ 5.5 տոկոս։ Եվ եթե անցյալ տարի դեֆիցիտը ներքին աղբյուրներից ֆինանսավորվել էր ընդամենը 4.7 տոկոսով, իսկ արտաքին աղբյուրներից՝ 95.3 տոկոսով, 2016 թվականին այդ հարաբերակցությունը կազմել է 36.8 տոկոս եւ 61.4 տոկոս (մեծացել է պետական պարտատոմսերի մասնաբաժինը՝ ազգային արժույթով եւ կրճատվել է եվրոպարտատոմսերի մասնաբաժինը)։

Նշենք, որ 2017 թվականին դեֆիցիտի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը ծրագրվում է կտրուկ կրճատել՝ հասցնելով 2.8 տոկոսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բադասյնը Համաշխարհային բանկի  գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք  ծրագրերը
Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում…
ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է սկզբունքային դիրքորոշումներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին...
«Մենք էդ ծնունդի, կնունքի արարողությունից դուրս ենք եկել, եկել ենք այստեղ». Փաշինյանը՝ պետական ծախսերի մասին
Այո, կառավարությունը պարտավոր է հավաքված գումարները ծախսել…
Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյանը կոչն արեց հարկ վճարել
Կան կարիքներ, որոնք ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա…
Հստակեցվում է արտադրական կանեփի արտադրության ու մեծածախ առևտրով զբաղվողների գործունեության ժամկետը, քվոտաները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում փոփոխություն է կատարել իր...
Հայաստանին մոռացե՞լ են հարցնել. USAID-ը եւ ՎԶԵԲ-ը «կօգնեն Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին Միջին միջանցքի շրջանակում»
Ցանկանում են օգնել Երեւանին, Բաքվին եւ Թբիլիսիին...
Ամենաշատ