News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Վերակացուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մասին, որը հայտնի է նաեւ որպես «Միջին միջանցք», Ասիայի եւ Եվրոպայի միջեւ Հարավային Կովկասով կապի հետագա ընդլայնման համար։

Գործընկերությունը կկենտրոնանա առեւտրի, կանաչ էներգետիկայի, նոր ճյուղերում կատարվելիք ներդրումների, ինչպես նաեւ տրանսպորտային եւ թվային ենթակառուցվածքի ընդլայնման վրա Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում։

Նշվել է, որ Միջին միջանցքի ամրացումը նոր տնտեսական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում եւ կապահովի առկա առեւտրային միջանցքների այընտրանքային տրանսպորտային երթուղի։

Փոխըմբռնման հուշագիրը ուղղված է կրիտիկական կարեւոր էներգետիկ, տրանսպորտային, թվային եւ գյուղատնտեսական ենթակառուցվածքի պլանավորման, նախագծման եւ կառուցման բարելավմանը տարածաշրջանում։

Փաստաթուղթը նաեւ ուղղված է՝ մաքսային, սակագնային եւ սահմանային գործառնությունների արդյունավետության բարձրացմանը, մասնավոր ներդրումների ներգրավմանը Հարավային Կովկասի երկրներում՝ «Միջին միջանցքի» զարգացման համար, ամենաբարձր միջազգային չափորոշիչների ընդունմանը Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների տնտեսական կապերի զարգացման համար։

Համագործակցության մյուս առաջնահերթությունները կապված են ներդրումների ընդայնման հետ անածխածին էներգետիկայի զարգացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումների առաջմղման, քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։

Հուշագիրը ստորագրվել է Երեւանում, ՎԶԵԲ ամենամյա բիզնես-համաժողովի շրջանակում։

Հիշեցնենք, որ այժմ Տրանսկասպյան (Միջին) միջանցքը անցնում է Վրաստանով եւ Ադրբեջանով։ Հայաստանը դրան չի մասնակցում։ Մինչ այդ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը այս նույն համաժողովի շրջանակում նշում էր ԵՄ-ից Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների բացման շահավետությունը։ Փաստորեն, խոսքը թուրք-ադրբեջանական «Զանգեզուրի միջանցքի» նախագծի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Չինաստանից Հայաստան է հասել առաջին բեռնատարը
Հիշյալ ուղղությամբ պրակտիկ քայլերը, կառուցողական ջանքերը ՀՀ կառավարության համար խրախուսելի են: Կարևորում ենք դրանց…
Հիմնանորոգվում է Գավառ – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհահատվածը
12.9 կմ երկարությամբ ճանապարհի նորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի նոյեմբերից։ Այս տարի շինարարությունը կհասցվի ավարտին։ Ճանապարհը...
Հրատապությունից ելնելով Կիրանցում նոր ճանապարհի կառուցումը կիրականացվի մեկ անձից գնման ձեւով
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կառուցելու...
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ 34 կմ հատվածի կառուցման ծրագիրը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր։ Մասնավորապես‚…
Մեկ տարում ամբողջությամբ կավարտենք Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը Երևանից Գյումրի հատվածում. Սանոսյան
Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ գործընթաց է ընթանում։ Սանոսյանն ասաց, որ Քաջարան...
ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 236 մլն եվրոյի վարկ «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճանապարհի կառուցման համար
236 մլն եվրոյի վարկ Հայաստանին՝ ճանապարհի կառուցման համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ