News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանը ՀՆԱ-ում մեծացրել է բյուջետային ծախսերի մասնաբաժինը՝ տնտեսությանն աջակցելու նպատակով։ Այս մասին ասվում է Հայաստանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որի շուրջ լսումները մեկնարկել են հունիսի 26-ին, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում։

Ելնելով Հայաստանի 2,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումներից՝ 2016 թվականին ծրագրվում էր հավաքագրել շուրջ 1 տրիլիոն 186,3 մլրդ դրամ, դրանցից 1 տրիլիոն 154,8 մլրդը՝ ներքին աղբյուրներից, իսկ մնացյալ 31,5 մլրդը՝ արտաքին։ Սակայն եկամուտներից հավաքվել է միայն 1 տրիլիոն 171,1 մլրդ դրամ։ Դա ծրագրի 91,6 տոկոսն է կամ 0,3 տոկոսով ավելին, քան 2015 թվականին։ Պատճառը նաեւ 0,7 տոկոս կազմած տնտեսական աճն է։ Բյուջեի եկամուտները կազմել են ՀՆԱ 23,1 տոկոսը։

Պետբյուջեից ծախսերը, ծրագրի համաձայն. 1 տրիլիոն 377 մլրդ դրամ պետք է կազմեին։ Տարվա ընթացքում դրանք ավելացան 6 տոկոսով՝ հասնելով մինեչւ 1 տրիլիոն 459 մլրդ դրամի՝ արտաքին ցնցումների պայմաններում տնտեսությանն աջակցելու նպատակով (մետաղների գների նվազումն ու Ռուսաստանում տնտեսական բարդությունները)։ Փաստացի, բյուջեի ծախսերը կազմել են 1 տրիլիոն 449 մլրդ դրամ։ 

2016 թվականին՝ նոմինալային ՀՆԱ-ի 0,7 տոկոս աճի պայմաններում, բյուջեի ծախսերն ավելացան 2,8 տոկոսով, ինչն էլ հանգեցրեց ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի ծախսերի ավելացմանը։

Այսպես, 2015-ին այն կազմում էր 28 տոկոս, իսկ 2016-ին ծրագրվում էր այն հասցնել 25,3 տոկոսի։ Սակայն արդյունքում ստիպված եղան հասցնել 28,6 տոկոսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ