News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրով նախատեսվում է 2017–2022 թվականներին Հայաստանում զբոսաշրջիկների թիվը տարեկան հասցնել առնվազն 3 միլիոնի, հինգ տարվա ընթացքում ամրապնդել, զարգացնել և խթանել համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը։  Ինչպես է կառավարությունը տուրիզմի զարգացմանը նվիրված այս գրավիչ տողերն իրականություն դարձնելու, եթե Հայաստանի տեսարժան վայրերը տանող ճանապարհների  բարեկարգման խնդիրն անգամ ի զորու չէ  լուծել։  Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝  հայտարարեց,  թե Հայաստանի բյուջեն չունի անսահամանափակ ռեսուրսներ, որպեսզի բարեկարգի ճանապարհնները։ «Իսկ ինչու եք միայն զբոսաշրջությունը նշում, ընդհանրապես տնտեսության զարգացման մեջ ճանապարհները շատ կարեւոր դեր ունեն։  Բնական է, որ պետք է ամեն ինչ անենք, որ լավ ճանապարհներ ունենանք, բայց նաեւ պետք է հասկանանք, որ մենք ունենք ֆինանսական միջոցների ոչ անսահմանափակ ռեսուրս, դրա համար անում ենք այն չափով, որքան հնարավոր է»,–հայտարարեց նախարարը։

Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ ճանապարհների բարեկարգման համար անհրաժեշտ է 500 միլիարդ դրամի չափով ներդրում։ Հարցին՝ բյուջեի միջոցները բավարար չե՞ն գոնե տեսարժան վայրերը տանող ճանապարհները բարեկարգելու համար, նախարարը պատասխանեց։

«Ես կարող եմ շարունակել ճանապարհների ցանկը թվարկել, շատ ուրիշ ճանապարհներ էլ ասել, որ այդ վիճակում են.... Մենք վերանորոգեցինք Դիլիջան– Հաղարծին ճանապարհը։ Կսկսվի ակտիվ ճանապարհաշինության ծրագիրը՝ բյուջետային, վարկային եւ գրանտային միջոցներով։ Շուտով կհայտարարենք դրա մասին, հիմա գնում են բանակցություներ  մեծ ներդրումային ծրագրերի վերաբերյալ եւ կան նաեւ գրանտային ծրագրեր, որ վերաբերում է ճանապարհային անվտանգությանը»,–ասաց  Վահան Մարտիրոսյանը։

Տպել
Ամենաշատ