News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դժբախտաբար, կոռուպցիան այլեւս միայն գաղափար կամ թեմա չէ, այլ այն ունի դեմք, այն ունի իր հասցեատերերը: Այս մասին, հունիսի 27-ին, ԵԽԽՎ նիստում «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար» հարցի քննարկման ժամանակ ԵԺԿ խմբի անունից ունեցած իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պավիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսայը:

Նա մասնավորապես, իր ելույթում ասել է.

«Ինչպես Ջո Բայդենը մեկ անգամ նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը միայն լավ կառավարումը չէ: Դա ինքնապաշտպանություն է: Դա հայրենասիրություն է»:

Զեկուցողն արդարացիորեն նշել է իր զեկույցում, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր առանձնահատկություններից է քաղաքական եւ մշակութային այնպիսի միջավայր խթանելը, որը կնպաստի կոռուպցիային դիմակայող հասարակության կայացմանը: Իրականում, եթե մենք դիտարկենք միջազգային համաձայնագրերը՝ Ջակարտայի սկզբունքներից մինչը ՄԱԿ-ի ‹‹Կոռուպցիայի դեմ պայքայի կոնվենցիան››, ապա կտեսնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է 3 բաղադրիչ. կրթություն, կանխարգելում եւ պայքար: Իրականում մենք պետք է սկսենք հենց թիրախավորված կրթությունից եւ շարունակենք այդ ուղին:

Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ իմ երկրում կատարված մի շարք կարեւոր զարգացումներով՝ ուղղված այս խնդրին: Երկու շաբաթ առաջ մենք ստեղծեցինք կոռուպցիայի կանխարգելման անկախ եւ ինքնավար հանձնաժողով: Առաջին անգամ նախատեսեցինք ազդարարաների պաշտպանության մեխանիզմներ, որոնք լիովին համապատասխանում են Վեհաժողովի որոշումներին: Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ազդարարներին անանուն կերպով հաղորդում ներկայացնել հանցագործությունների վերաբերյալ:

Մենք ավելացրել ենք այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց քանակը, ովքեր գույքի, եկամուտների եւ դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեն: Ավելին, քրեականացվել է ապօրինի հարստացումը եւ կանխիկ գործառնությունները սահմանափակվել են: Նման առաջադիմական կագրավորումների ցանկը կարելի է շարունակել:

Հարգելի գործընկերներ,

Այս դահլիճում կոռուպցիայի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն կոռուպցիոն սկանդալներին, որոնք առնչվում են այս Վեհաժողովի մի շարք անդամների անունների հետ:

Դժբախտաբար, կոռուպցիան այլեւս միայն գաղափար կամ թեմա չէ, այլ այն ունի դեմք, այն ունի իր հասցեատերերը: Ցավոք սրտի, մենք լուրջ չէինք վերաբերում այդ երեւույթին եւ դիտարկում էինք միայն որպես բամբասանք, որպես հնարավոր ճնշում մեր կարծիքի վրա, երբ խոսում էինք դրա մասին:

Բայց փաստը մնում է այն, որ մենք այժմ դրա մասին խոսում ենք բացեիբաց` ի հակադրություն մի քանի տարի առաջ գոյություն ունեցող իրողության, երբ շատ զգուշավորությամբ կամ վերապահումներով էինք խոսում դրա մասին: Ես չեմ ուզում ընդունել, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիոն սկանդալներն են, կարող են ստվերել այն արժեքները, որ մենք կրում ենք:

Անկասկած է, որ այստեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի շահը, բայց ես հավատում եմ, որ մենք բոլորս այստեղ ենք պատվիրակվել ոչ միայն պաշտպանելու մեր ազգային շահերը, այլեւ մենք ունենք մեկ ընդհանուր առաքելություն, սերնդափոխության առաքելություն: Մենք այս Վեհհաժողովում ենք այն անկյունքարային արժեքների շարունակականությունը ապահովելու համար, որոնք հաստատվել են Վեհաժողովի հիմնադրումից՝ 1949 թվականից ի վեր: Ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին: Հուսով եմ ՝ ոչ կաշառելու եւ այդ կերպ հարցեր լուծելու սկզբունքն ու ընթացակարգերը:

Հարգարժան գործընկերներ,

Այսօրվա քննարկումը այն բանի վկայությունն էր, որ մեր մեծամասնության դիրքորոշումն է` պահել մեր հիմնական արժեքները եւ այս օրրանը սկզբնական տեսքով:

Այդ իսկ պատճառով մենք շատ կարեւորում եւ ողջունում ենք երեկ կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ