News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանը հույս ունի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել, որպեսզի Հայաստանը լքի վերահսկվող արտահանությամբ երկրների ցանկը։ Այս մասին Sputnik-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։ 

«Մենք իրավական դաշտում մի քանի համաձայնագրեր ունենք, որոն կցանկանայինք ավարտին հասցնել մինչեւ կրկնակի հարկերի գանձումը չեղարկող եւ վերահսկվող արտահանությամբ երկրների ցանկից Հայաստանին հեռացնելու շուրջ համաձայնագիրը ստորագրել», - հայտարարել է դեսպանը։

Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում հաջողությամբ զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ «Մենք կցանկանայինք մեր հաջորդ հանդիպման ընթացքում ստորագրելու համար շրջանակային համաձայնագիր պատրաստել։ Մենք դա քննարկել ենք ամերիկացիների հետ։ Հոկտեմբերին մենք կմասնակցենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջկառավարական աշխատանքային խմբի նիստին, եւ շրջանակային համաձայնագիրն օրակարգում է»,-ընդգծել է  դեսպանը։

Դիվանագետը նշել է, որ Հայաստանը հույս ունի՝ Վաշինգտոնը կհասկանա Երեւանի դիրքորոշումը՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու հետ կապված։ «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական են, եւ դա չի բացառում ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը կհասկանա մեր դիրքորոշումը՝ ինչպես այն հասկանում էր նախորդ վարչակազմը»,-հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ