News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարքարանը պաշտոնական զեկույցով վերահաստատել է պատրիարքարանի եկեղեցական խորհրդի կողմից Արամ արքեպոսկոպոս Աթեշյանին պաշտոնանկ անելու մասին լուրն ու որոշ մանրամասներ ներկայացրել տեղի ունեցած ժողովից:

Պոլսո Հայոց պատրիարքարանից NEWS.am-ին հայտնում են, որ պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Եկեղեցական ընդհանուր ժողովի ընթացքում մանրամասներ է ներկայացրել իր եւ Աթեշյանի հանդիպման մասին:

Նա կոչ է արել Արամ Աթեշյանին ներկայացնել իր հրաժարականի գրավոր դիմումը՝ որպեսզի Պատրիարքական ընտրությունները ունենան առողջ գործընթաց եւ կանխվեն հավանական սխալ հասկացողությունները:

Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի խոսքով, կայանալիք Եկեղեցական ընդհանուր Համագումարը պիտի քննարկի այս խնդիրը եւ որոշում կայացնի, ուստի ինքը Արամ Աթեշյանին առաջարկել է կամավոր գրավոր հրաժարական ներկայացնել՝ հանուն համերաշխության։

Մինչդեռ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական ներկայացնել:

Դրանից հետո, Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը, կատարված քվեարկությամբ 22 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ քվեով վավերացրել է համապատասխան բանաձեւը, ըստ որի դադարեցրել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լիազորությունները որպես պատրիարքական ընդհանուր փոխանորդ:

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 26-ին Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը հաստատել էր, որ Պատրիարքական աթոռը թափուր է (Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից եւ փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները):

2017-ի մարտի 15-ին, Եկեղեցական Ընդհանուր Համագումար Ժողովի որոշմամբ, թափուր մնացած Աթոռի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:

Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովի ընդունած բանաձեւում, մասնավորապես, ասվում է.

«Նկատի ունենալով տեղապահի ընտրություն կատարված լինելը, եւ մեր հնավանդ եկեղեցական կանոնների ուղղությամբ նոր Պատրիարքի ընտրությունը, թե վարչական եւ թե ներկայացուցչական առումով Պատրիարքական Աթոռի լիազորն է Տեղապահ Սրբազան Հայրը։ Եկեղեցական հնավանդ կանոններուն համաձայն Տեղապահի ընտրությամբ ավարտվել է Ընդհանուր Փոխանորդի պաշտոնի պահանջը։ Ուստի բնականորեն ավարտվել է Արամ արքեպիսկոպոս Աթէշյանի Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդի պաշտոնը։

Եկեղեցական Համագումար Ժողովը, որպեսզի Պատրիարքական Ընտրության գործընթացի մեջ կանխվեն հավանական սխալ հասկացողությունները, հունիսի 28-ին, ժողովում քվեարկությամբ հաստատում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այլեւս Պատրիարքական Ընդհանուր Փոխանորդ չէ եւ ազատված է ընդհանուր փոխանորդի իրավասություններից ու պատասխանատվություններից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չենք բացառում, որ մոտ ապագայում Հայոց եկեղեցին մեղադրվի գրերի գյուտի համար. Հոգևորականն արձագանքել է Փաշինյանին
Արարատ քահանա Պողոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Պապ թագավորի…
ՀԱԵ հաշվեկշռում կան հողեր, որոնք կարող են օգտակար լինել պետությանը. «Քաղպայմանագիր»
Եկեղեցին ունի հողակտորներ, որոնք չեն օգտագործվում...
Վեհափառն ընդունել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակությանը
Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ...
Ալեն Սիմոնյանը Հայաստանի և Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին «Մաս 2-րդ»-ն է ներկայացրել
ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի կազմակերպելու հասարակական դրամահավաքներ և ստանալու...
Կառավարությունը ոչ անհրաժեշտ արտոնություններից հրաժարվելու քաղաքականություն ունի. Բադասյանը՝ Եկեղեցուն հարկելու մասին
Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պիտի հարկ չվճարեն: Եվ ընդհանուր առմամբ օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք, հասկանանք, թե ինչով է, օրինակ…
«Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է․ Դավիթ Անանյան
Այսօր երկրի բարձր ամբիոնից Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկ է արվել։ Այս քայլը հիրավի կարող է պատմական…
Ամենաշատ