News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին  հայտարարել է, որ հանուն կովերի պաշտպանության սպանություններն անընդունելի են, փոխանցում է BBC-ն։

Հնդիկների մեծամասնությունը կովերին սրբազան կենդանի է համարում, մի քանի նահանգներում արգելված է դրանց սպանդը։ Մոդիի հայտարարությունը հնչեց բազմության կողմից 15-ամյա մահմեդականի սպանությունից մի քանի օր անց։ Նախօրեին Հնդկաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել մահմեդականների ու դալիտների վրա հարձակումների ավելանալու դեմ։

Կառավարության ընդդիմադիրները հայտարարում են, որ 2014 թվականից, երբ իշխող կուսակցությունը ստանձնեց երկրի ղեկը, կովերի պաշտպանները մի շարք հարձակումներ են գործել մահմեդականների ու դալիտների վրա, որոնց համար տավարի միսը որպես սնունդ է ծառայում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ