News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Տոնածառի գործով» 2 տարի ազատազրկման դատապարտված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի շահերի պաշտպանը կդիմի Վճռաբեկ դատարան: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 29-ին, Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի այսօրվա կայացրած դատական ակտը անհիմն էր եւ հույս հայտնեց, որ հետագայում այն կստանա իրավական գնահատական: Նա նշեց, որ հույս ուներ, որ դատարանը չի մերժի իրենց բերած բողոքները, այնինչ դատարանը հրապարակեց վերաքննիչ բերած բողոքներից միայն մեկի մասով որոշում, իսկ մյուսին ընդհանրապես չանդրադարձավ:

«Ես ճիշտն ասած, չէի սպասում այսպիսի որոշում. մանրակրկիտ բոլոր ապացույցները բերված էին, որոնք ապացուցում էին առաջին ատյանի դատարան դատավճռի անհիմն լինելը, մինչդեռ դատախազի ելույթը աբստրակտ ելույթ էր եւ անգամ պատասխան չէր գրել: Ամեն դեպքում, այնպիսի տպավարություն է, որ դատարաններին չի հետաքրքրում իրավաբանությունը՝ պատվիրված եւ ապօրինի դատական ակտի էր» ,-ասաց նա:

Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանն ու իր փաստաբանը վերաքննիչ երկու բեղեք էին բերել՝ առաջինով,  որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկան Գեղամ Խաչատրյանի դեմ, ում ցուցմունքի հիման վրա է ազատազրկման դատապարտվել Սաֆարյանը՝ պնդելով, որ 2016 թվականի Ամանորի գիշերը հենց Գեղամ Խաչատրյանն ու իր ենթականերն են հարվածներ հասցրել խաղաղ ցուցարարներին:

Երկրորդ հայցով բողոքարկվում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իարավասութան դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանը, սակայն, բողոքները մերժեց:

Գեւորգ Սաֆարյանը կալանավորված է 2016թ-ի հունվարի մեկից: Նոր տարվա գիշերը փորձել էր տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում,  սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրում են այդ գիշեր ոստիկանների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար, որի մեջ դատարանը մեղավոր էր ճանաչել նրան եւ դատապարտել երկու տարի ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ