News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները ցուցադրել են օրենքների յուրատեսակ ըմբռնման հերթական օրինակը։

contact.az-ի փոխանցմամբ, իրականացվել է մայիսի 29-ին կալանավորված լրագրող Աֆղան Մուխթարլիի բժշկական փորձաքննությունը։ Նրա փաստաբան Նեյմաթ Քերիմլին հայտնել է, որ փորձաքննությունը իրականացվել է նրա ծեծվելուց 31 օր հետո։

«Մուխթարլին առեւանգվել էր Թբիլիսիում ու ծեծվել, իսկ հետո տեղափոխվել Բաքու։ Պաշտպանությունը միանգամից պահանջել էր փորձաքննություն իրականացնել, սակայն դա չի արվել։ Հակառակ օրենքի պահանջներին, փորձաքննությունը չի իրականացվել  միտումնավոր, որպեսզի նրա մարմնի վրա բռնության հետքերը բնական ճանապարհով անհետանան»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մուխթարլիի դեմ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի ՔՕ 315․2, 318․1 ու 206․1 հոդվածներով (իշխանության ներկայացուցիչների դեմ բռնություն, ապրինի սահմանահատում ու մաքսանենգություն)։ Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ նա ձերբակալվել է ապօրինի սահմանահատման ժամանակ՝ գրպանում 10 հազար եվրո։ Սակայն իրականում նրան առեւանգել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցները ու փոխանցել Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Լրագրողի առեւանգման պատճառն էր նրա հետաքննությունը Ադրբեջանի ղեկավարության կոռուպցիայի մասին։ Բացի դրանից, իշխանությունները Մուխթարլիին համարում են օղակ՝ արեւմտյան կառույցների կողմից ադրբեջանական ընդդիմությանը գումարի փոխանցման մեխանիզմում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Ամենաշատ