News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկ օրն ավանդաբար նվիրվում է գերմանական ֆիլմերին։ Այս մասին Երեւանի «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման կապակցության լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։

Նրա խոսքով՝ 2004 թվականից ի վեր, երբ սկսվեց կազմակերպվել փառատոնը, Գերմանիայի դեսպանատունն ու Գյոթեի ինստիտուտը դրա հովանավորների թվում են եղել եւ միշտ աջակցել են «Ոսկե ծիրան»-ին։

«Մենք գիտենք, որ երեւանյան կինոփառատոնն առանձնանում է ճաշակի մակարդակով։ Ուրախ ենք, որ կինոփառատոնում կներկայացվի Ֆաթիհ Ակինի «Անհայտությունից» ֆիլմը։ Գերմանական այդ ֆիմում գլխավոր դերակատարը Դայան Քրյուգերն է, որը Կաննի 70-րդ կինոփառատոնում հաղթեց «Լավագույն դերասանուհի» անվանակարգում»,- նշեց Քիսլերը՝ հավելելով, որ Գերմանիայում ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է անցյալ տարվա նոյեմբերին։

Երեւանում «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ներկայացվել է գերմանական 6 ֆիլմ։ Իսկ Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակում ներկայացված Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն» ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրում։ Փառատոնը տեղի կունենա հուլիսի 9-16-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ