News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իգլայի» գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանի շահերի պաշտպան Կարապետ Աղաջանյանը նախաքննության ավարտին նախաքննական մարմնին միջնորդություն է ներակայցրել իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքով քրեական գործը կարճելու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը: Նա նշեց, որ կողմերը դեռ շարունակում են ծանոթանալ քրեական գործով նյութերին, որից հետո 10 հատորից կազմված քրեակն գործը կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ «Իգլայի» գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքները նախաքննության ավարտին մեղմացվել էր: Նրան առաջադրված մեղադրանքներից հանվել է  ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ՝ Ռազմամթերքի մաքսանենգություն,  նրանք այժմ մեղադրվում են միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Նույն մեղադրանքն է առաջադրվել գործով մյուս կալանավորվածներ Արմեն Պողոսյանին, որի  նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ Սամվել Բաբայանի մեղադրանքը  նախաքննության ավարատին մեղմացվեց, այնուհետեւ նրան նոր մեղադրանք առաջադրվեց՝  ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 1-ին մասով՝ փողերի լվացում, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա: Այժմ նա մեղադրվում է երկու հոդվածով՝ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ