News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական համակարգում բարեփոխումների հիմքում պետք է ընկնի հասարակությանը լիարժեք անհատ վերադարձնելու գաղափարը։ Այս մասին հուլիսի 11-ին արդարադատության ոլորտի բարեփոխումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։

Նրա խոսքով՝ սոցիալական արդարությունը վերականգնելու, այսինքն՝ մեղավորին պատժելու հետ մեկտեղ անհրաժեշտ է աշխատել հասարակությանը լիարժեք անհատ վերադարձնելու ուղղությամբ։ Այդ նպատակով ՔՀԿ-ում կներդնվեն պրոֆեսիոնալ վերապատրաստման մեխանիզմներ, ինչը կօգնի լուծել զբաղվածության խնդիրը։ Ծրագրվում է նաեւ ՔԿՀ-ներում զգալիորեն բարելավել բժշկական օգնություն ցուցաբերելու հարցը, բողոքարկման իրավունքները՝ հաշվի առնելով գործընկերների խորհուրդները, օպտիմալացնել ՔԿՀ-ն, այդ թվում՝ շինության եւ կալանքի պայմանները, փոխել պարենամթերքի մատակարարման մրցույթի պայմանները։ Ծրագրվում է նաեւ փաստաթղթերի շրջանառության էլեկտրոնային համակարգ ներդնել։ Դա կնվազենցի կոռուպցիոն ռիսկերն ու կբարձրացնի աշխատանքի արդյունավետության համակարգը։ Փոխնախարարի խոսքով՝ մինչեւ 2020 թվական նախատեսվում է որպես խափանման միջոց կրճատել կալանքների թիվը։

Դատական ոլորտում եւս ակտիվ բարեփոխումներ են նախատեսված՝ տարբեր ատյանների դատարանների գործառույթների եւ լիազորությունների ավելի հստակ բաշխում, դատարանների անկախությունն ապահովող ներքին երաշխիքներ, փաստաթղթերի շրջանառության էլեկտրոնային համակարգի ներդնում, դատարանների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նոր, ժամանակակից մեթոդներ։ Որպես նման միջոցներից մեկը՝ նշվում է վեճերը հարթելու այլընտրանքային ուղին։ Դրա հետ մեկտեղ կխթանվի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելը։ Նախատեսվում է նաեւ ներդնել մատչելի (ոչ մեծ վճարի դիմաց) իրավաբանական օգնության համակարգը։

Բարեփոխումներ են նախատեսվում նաեւ նոտարական համակարգում, կընդլայնվեն նոտարների լիազորությունները։ Նրանք իրավունք կունենան հաստատել վկաների ցուցմունքները, իսկ նոտարին կեղծ ցուցմունք տալու համար պատասխանատվության կենթարկվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ