News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) հետ համատեղ հայտարարում է նոր նախաձեռնության մեկնարկ՝ ուղղված Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին եւ  սպանդանոցային մորթի բոլոր պահանջներին:

Հանրապետության վարչապետը կառավարության նիստում, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության ծրագրով սահմանված՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու առաջնահերթությունը: Հանձնարարական էր տրվել ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձեւավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:

Այդ շրջանակներում մեկնարկող ծրագրին մասնակցելու համար Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ,  հրավիրում է բոլոր սկսնակ գործարարներին, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը սպանդանոցային մորթի կազմակերպման բնագավառում, կամ գործող ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» հատուկ ծրագրին: Դասընթացի շրջանակներում, ձեռնարկատիրական գործունեության հիմնական գիտելիքներից բացի, ՍԱՊԾ եւ ոլորտի առաջատար այլ մասագետների կողմից մասնակիցներին կներկայացվեն սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, անասնաբուժասանիտարական փորձաքննության ու եզրակացության կարգը, ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը, ինչպես նաեւ գործունեության այս տեսակի տեխնոլոգիական առանձնահատկությունները:

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության եւ ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ եւ գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց թե ձեռնարկատիրական հմտությունները եւ կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության եւ ֆինանսների պլանավորման գիտելիքներ, թե կվերազինվեն նեղ մասնագիտական՝ սպանադանոցների ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ գիտելիքներով եւ անասնաբուժասանիտարական պահանջների մասին տեղեկատվությամբ: Փորձառու մասնագետների ուղղորդմամբ՝ սկսնակ գործարարները նախ պետք է մշակեն իրենց անհատական գործարար ծրագիրը, ապա՝ անցնեն դրա իրականացմանը:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստանալ ֆինանսական աջակցություն՝ սպանդանոցային մորթի կազմակերպման ձեռնարկություն ստեղծելու համար:

 Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ եւ իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինասական աջակցության Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետեւյալ պայմաններով․

- առավելագույնը 5 մլն դրամ,

- տարեկան տոկոսադրույքը` 10%,

- առավելագույնը 5 տարի մարման ժամկետ,

-  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):

Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչեւ 20 սկսնակ գործարարի։ Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական կամ մարզային մասնաճյուղեր (հասցեները հետեւյալ հղումով՝ http://smednc.am/am/contact/):

Հուլիսի 11-ին ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանի հետ հանդիպման ընթացքում ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է Ծառայության կողմից կատարված վերլուծություն իրացվող մսի ծավալերն ու գործող սպանդանոցների թե հզորության, թե սփռվածության մասին, ինչպես նաեւ՝ գնահատել նոր սպանդանոցներ ստեղծելու անհրաժեշտությունն ըստ հանրապետության մարզերի՝ ամբողջացնելով ներդրումների համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել սպանդանոցների ստեղծման համար տիպային բիզնես պլան՝ այն տնտեսվարողներին տրամադրելու նպատակով:

Հիշեցնենք, որ կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ