Հայաստանը դրական է գնահատում ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ չնայած հակամարտությանը տարածաշրջանային բնույթ տալու՝ Ադրբեջանի փորձերին, Թեհրանի դիրքորոշումը շարունակում է օբյեկտիվ մնալ: