News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի ոչ թե օտար երկրների խորհրդարաններում, այլ հենց Թուրքիայի Մեծ ժողովում: Այս մասին Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթին հայտնել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Այդ հանցանքները տեղի են ունեցել Թուրքիայում և պետք է քննարկվեն Մեջլիսում... Մեր ցավերն այսօր Մեջլիսում չեն քննարկվում, այդ իսկ պատճառով դառնում են այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկան, և եթե այս առաջարկն էլ ընդունվի` սա այսպես էլ կշարունակվի», - փաստել է նա:

«Այն հանցանքները, որ տեղի են ունեցել Թուրքիայում, դրանց մասին պետք է խոսվի եւ պետք է խոսվի հենց խորհրդարանում: Քանի որ դրանց մասին, մեր ցավերի մասին չեն խոսում, չեն քննարկում Թուրքիայի Մեծ ժողովում, դա թեմա է դառնում այլ երկրների խորհրդարաններում»,-հայտարարել է Փայլանը եւ հավելել, որ եթե Թուրքիայի խորհրդարանում «ցեղասպանություն», «Քուրդիստան» եզրույթներն օգտագործելու համար դրամական տուգանքներ կիրառելու վերաբերյալ առաջարկվող փոփոխությունն ընդունվի, ապա Հայոց ցեղասպանության թեման կշարունակվի քննարկման առարկա լինել այլ պետությունների խորհրդարաններում:

Փայլանն ընդգծել է, որ իրենց կուսակցությունը պայքարելու է այդ առաջարկի դեմ: Դան դեմ է նաեւ խորհրդարանի մյուս ընդդիմադիր ուժը` ժողովրդահանրապետականները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի խորհրդարանի կանոնակարգում անակնկալ դրույթներ են հայտնվել. մասնավորապես, պատգամավորներն այսուհետ կարող են տուգանվել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար:

Ըստ այդմ, նշվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստվել է երկրի խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների փաթեթ:

Դրանց շարքում կա նաեւ թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու դրույթները: Մասնավորապես, նման դեպքում պատգամավորներին կարող են նիստերից հեռացնել եւ զրկել աշխատավարձի 2/3-ից:

Այս դրույթը թիրախավորում է հենց 19915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կոչելու պատգամավորների փորձերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ