News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում առաջացած ճեղքվածքը երկու տուն եւ նավակ է կլանել: Պասկո շրջանի հանրային անվտանգության ղեկավարի օգնական Քեւին Հաթրին նշել է, որ ճեղքվածքի լայնությունը 76 մետր է, խորությունը՝ 15 մետր: Սա ամենամեծ ճեղքվածքն է վերջին 30 տարվա ընթացքում:

AmericaRU.com-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ, ճեղքվածքը 11 տուն է վնասել. 3 տուն մասամբ փլուզվել է, մնացյալները թեթեւ վնասներ են կրել: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Բոլոր շենքերն ապահովագրված են եղել, բնակիչները փոխհատուցում կստանան:

Երկրաբաններն ուսումնասիրում են ճեղքվածքի առաջացման պատճառները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ