News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ–ական Վարդան Ղուկասյանը  վրդովված է Ռուսաստանի Պետդումայի օրենսդրական վերջին փոփոխությունից, որի համաձայն՝ Հայաստանի վարորդական իրավունքը չի ճանաչվելու Ռուսաստանում։  Այս օրենսդրական փոփոխությունը ԵՏՄ անդամ Ղազախստանի եւ Բելառուսի քաղաքացիների վրա չի ազդելու, քանի որ այդ երկրներում ռուսերենը ընդունված է որպես պաշտոնական լեզու։ Պատգամավորը NEWS.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ ինքն էլ ռուսամետ է, բայց ոչ գերի լինելու աստիճան։

Պարոն Ղուկասյան, ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՌԴ Պետդումայի խոսնակն առաջարկել է  Հայաստանում ռուսերենը ընդունել որպես պաշտոնական լեզու, որպեսզի հայ վարորդները Ռուսաստանում վարորդական իրավունքի հետ կապված խնդիր չունենան, ինչպե՞ս ընդունեցիք այս առաջարկը: 

Ընդհանրապես ինչքան մարդը շատ լեզու գիտենա, էնքան լավ, բայց պաշտոնապես երկրորդ լեզու գիտենալը, որ առաջվա պես պետք է խոսենք ռուսերեն, ոչ հայերեն, դա չեմ ընդունում։

Իսկ Պետդումայի վերջին օրենսդրական փոփոխության մասին ի՞նչ կասեք, որից հետո հայկական վարորդական իրավունք ունեցողները չեն կարող իրենց վարորդական իրավունքներով աշխատել:

Դա միանշանակ ոնց որ ոտնահարություն լինի մեր նկատմամբ։ Եվրասիական միության մեջ ենք մտած հիմա ու էդպիսի հարց են բարձրացնում, բա դա անելու բա՞ն ա: Հիմա էլ մե՞նք մեր մոտ ռուսներին տուգանենք, որ իրենց վարորդական իրավունքը ռուսական է։ Պետությունը պիտի լուրջ խնդիր դնի, բարձրաձայնի էդ հարցերը։ Ընդունում ենք, որ պետք է բարեկամ լինենք ռուսների հետ, բայց ոտքի տակ ընկնելուն կողմնակից չենք, որ մեզ ոտքի տակ գցեն։ Հա, չափի մեջ պահեն, հասկանանք, ընդունենք՝ որպես հզոր երկիր, բան, բայց էսպես ամեն  հարցում մեր խոսքը, պետականությունը ոտքի տակ գցելը, ես դրան կողմ չեմ։ Պիտի եղբայրական մոտեցում լինի, եթե բարիդրացիական է, ուրեմն բարիդրացիական պիտի լինի ամեն ինչ։

Իսկ ինչո՞ւ են  ոտքի տակ գցում։

Էդ բարձրադիր իշխանությանը հարցրեք, հավանաբար մեզ թույլ ենք պահում, որովհետեւ շատ ենք իրենցից կախված, պետք է իրենցից էդպես կախված չլինենք։ Եթե շատ ենք կախվում Ռուսաստանից, վերջում էդպես կախված էլ պիտի մնանք։ Պետք է նենց անեն, որ ժողովուրդը չլցվի Ռուսաստան, պետությունը ոչ թե պետք է ասի միայն մասնավորը գա ներդրում անի, գործարարները, այլ պետությունը պետք է պարտավորություն ստանձնի, որ արդյունաբերությունը մի քանիսինը չլինի, որ ժողովուրդը երկրից չգնա ու էսպիսի վիճակ չլինի։ Պետք է հստակ էս հարցերը դնեն, որ խնդիրները լուծվեն։ Ամեն ինչ ռուսի հետ է կապված, հասկացանք դերժավա է, բան է, ընդհանրապես ես ռուսամետ եմ, բայց գերի դառնալու աստիճանի ռուսամետ չեմ։ Հիմա որ ծրագիր են անում պետական, ես չեմ տեսնում, որ աշխատանքի ստեղծում կա, մի բան եմ տեսնում, որ գան ներդրում անեն, չկա մի երկրի քաղաքացի, որ էստեղ գա գործ անի ու 50–50 առաջ քաշած չլինեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ