Խազարի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Միջադեպը գրանցվել է Մյարդաքանում՝ լողափում։
Հանգստացողներից Էլշեն Շիրինբալաօղլու Խանքիշիեւը (1986 թվականին ծնված) ծեծկռտուք է սարքել 4 մարդու հետ։ Նա ծեծի է ենթարկվել եւ հիվանդանոց տեղափոխվել։
Փաստի առթիվ հետաքննություն են սկսել։