News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ պահերին մենք կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել. որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն: Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս, անհատապես դա բացատրել մահացող, բայց թաքցրած, ադրբեջանցի զինվորների ծնողներին: Այն զինվորների որոնք մահանում են հայկական արկերից, հայկական դիպուկահարներից և այլն: Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը: Փաստաթղթավորումն էլ կլինի այդ արդյունավետության արձագանքները»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ