News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը կաջակցի Հայաստանին արբանյակային համակարգերի օգնությամբ գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման հարցում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախախարար Արմեն Հարությունյանը։

Արբանյակից ստացված տվյալները կօգնեն վերականգնել կադաստրային քարտեզները ու ստեղծել տվյալների բազա՝ մի քանի չափանիշներով՝ հողերի համար ըստ դրանց նշանակության  ( գյուղատնտեսական, արդյունաբերական և այլն) , ոռոգման համակարգերի համար և այլն։  «Ցանկացած հետաքրքրվող տնետսվարող սուբյեկտ կկարողանա ընտրել տվյալների այն հավաքածուն, որը իրեն է պետք ։ Տեխնոլոգիաները թույլ են տալիս անել դա։ Ու այստեղ դրանք ոչ այնքան նորույթ են, որքան անհրաժեշտություն։ Ինչպես ասում էր Ալիսան Հայելիների աշխարհի Սպիտակ թագուհին՝ պետք է փախչել կրկնակի արագ, որպեսզի մնաս քո տեղում»,- նկատեց Հարությունյանը։

Ծրագրի վրա աշխատանքները իրականացվում են Եվրոպական տիեզերական գործակալության ու Համաշխարհային բանկի հետ համատեղ (որի միջոցով գումարներ են հատկացվելու Ճապոնիայից)

Նախագծի ընդհանուր ծավալը 1․6 մլն դոլար է , այն կտևի 3 տարի։ Այդ միջոցներով իրականացվելու են դաշտային աշխատանքներ արբանյակային նկարահանումների համար։ Ամենայն հավանականությամբ դրանք կմեկնարկեն 2018-ին։ Նկարահանումներից հետո, պատկերների գույներով հնարավոր կլինի հասկանալ, թե որտեղ ու ինչ որակի հող է, ու ինչ կուլտուրաներ են այնտեղ մշակվում, պարզաբանեց փոխնախարարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ