«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 գրոհայիններ են զոհվել Աֆղանստանում ական պատրաստելիս տեղի ունեցած պայթյունի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներից մեկին։
Նրա տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի, Նանգահար գավառի գյուղերից մեկում, երբ գրոհայիններն ական էին պատրաստում։ Նրանք պատրաստվում էին այն գործարկել Աֆղանստանի անվտանգության ուժերի դեմ, սակայն սարքավորումն անսպասելիորեն պայթել է։