News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի հետ:

Պրն Գալստյան, լուրեր են տարածվում, թե Հանրապետականը «հետեւողականորեն շարունակում է թուլացնել «Բարգավաճ Հայաստանի» դիրքերը», ճնշումներ է գործադրում` ջանալով էս գլխից հայտարարություն «կորզել» նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ:Որպես ասվածը հիմնավորող «իրեղեն ապացույց», վկայակոչվում է, մասնավորապես, ձեր կուսակիցներից երկուսի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմից հեռացվելու հանգամանքը: Դուք նման միտում արձանագրե՞լ եք:

Չի կարելի առանձին դեպքերը տեղափոխել քաղաքական հարթություն եւ ներկայացնել որպես ՀՀԿ-ԲՀԿ հակամարտություն: Այդ նույն իրադարձության հետ կապված` ասեմ, որ արտառոց որեւէ բան չի եղել. ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը հավաքվել է, նոր անդամներ է նշանակել, եւ եթե նրանց կազմում ԲՀԿ ներկայացուցիչներ չկան, մենք դրա մեջ ողբերգական ոչինչ չենք տեսնում: Քաղաքականացնել այդ ամենը, դրանից հեռահար եզրակացություններ անել` ուղղակի անմտություն եմ համարում:

Ինչ վերաբերում է ճնշումներին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ իր առաջնորդի նկատմամբ ճնշումներ լինել չեն կարող. նման փորձերը դատապարտված են ի սկզբանե: Մենք հայտարարել ենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, իսկ մնացած հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն ընտրություններից հետո: Այնպես որ, պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել` զուտ քաղաքական տրամաբանության տեսանկյունից դա անիմաստ է. ժամանակը կգա, եւ ամեն ինչ, ամեն քաղաքական պրոցես իր տրամաբանության մեջ կընթանա:

Քաղաքական որոշ ուժեր անթաքույց ցանկություն ունեն տեսնելու ձեզ կոալիցիայից դուրս, արմատական ընդդիմության շարքերում:

Այս պահին կոալիցիայից դուրս գալու խնդիր չենք քննարկում, այդպիսի մտադրություն չունենք եւ շարունակում ենք կատարել կոալիցիոն հուշագրով մեր ստանձնած պարտավորությունները: Իհարկե տարբեր մարդիկ, քաղաքական ուժեր տարբեր թաքուն կամ անթաքույց ցանկություններ կարող են ունենալ, բայց դա իրենց խնդիրն է` իրենց ցանկությունների ոլորտում էլ թող մնա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր իշխանության մաս է կազմում եւ իր մասով պատասխանատվություն է կրում վարվող քաղաքականության համար: Նման խոսակցություններն ընդհանրապես անլուրջ եմ համարում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Պայքարն ավելի ներառական ու ընդգրկուն է դառնալու. Բովանդակությունը մնացել է նույնը՝ իշխանության հեռացում. Բագրատ Սրբազան
Այլեւս որեւէ լեգիտիմություն չունեցող իշխանությունն արյունատենչ, արյունի ձգտող…
«Հրապարակ». Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի»
Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների,...
«Ժողովուրդ». Պատվերով քրգործեր՝ այլախոհների դեմ. քննչական կոմիտեն ՔՊ-ականների հանցանքները չի տեսնում
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել
Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր...
«Իրավունք». Ի՞նչ է ակնկալում իշխանությունն իրականում ՀԱՊԿ-ին հաթաթա տալով
«Սառեցված» կարգավիճակն էլ երկար ձգել չի լինի, կգա մի պահ, եթե այդ ուղերձ հայտարարությանը հստակ...
Ամենաշատ