News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին ԱԺ նիստերի մեծ դահլիճում խորհրդարանի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ Նոր Ջուղայի պատանեկան միության անդամներին:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, տնտեսության ներկայիս վիճակին, բանակաշինության եւ մշակույթի ոլորտներին:

Խոսելով երկրի զարգացման գործում երիտասարդության դերի մասին՝ խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է նրանց ներուժը՝ կոչ անելով անմասն չմնալ հայրենիքում կատարվող գործընթացներից:

«Կարծում եմ՝ համաքայլ լինելու եւ միասին հարցեր լուծելու անհրաժեշտությունը կա: Այդ պարագայում միայն այն ամենը, ինչ այսօր ունենք, կկրկնապատկվի, կքառապատկվի եւ այդ ճանապարհով կունենանք մեր երազած միացալ Հայաստանը»,-նշել է Վահրամ Բալայանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդներն ԱԺ նախագահի տեղակալին են առաջադրել Ստեփանակերտի օդանավակայանին, փետրվարին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին, բանակաշինությանը, Արցախում կրթական համակարգի հեռանկարներին եւ բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:

Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Բալայանն առաջարկել է երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ իրենց հետ բերելով նորանոր մարդիկ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանն ու հայրենադարձությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ