News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բավրայում հնդկացորենի վերամշակման գործարան է բացվել: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ:

Խորհրդակցության նպատակն է քննարկել Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների եւ շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցերը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում մինչ օրս բացվել է հնդկացորենի վերամշակման 2 գործարան՝ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում:

Շիրակի մարզի Բավրա համայնքում հուլիսի 14-ի բացվել է «Նոր հատիկ» հնդկացորենի վերամշակման գործարանը: Տեղացիները համոզված են, որ Հայաստանի եւ Վրաստանի սահմանային հատման կետ հանդիսացող Բավրան շուտով հայտնի է դառնալու իր արտադրանքով՝ բարձրորակ հնդկաձավարով: Բավրայի գործարանը համախմբում է 28 կոոպերատիվ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերից, իսկ գործարանում աշխատում է դեռ երեք մասնագետ, թեպետ ըստ տնօրենի՝ Կորյուն Սումբուլյանի, առաջիկայում աշխատակիցների թիվն աճելու է: Չգազիֆիկացված Բավրայում հնդկաձավարի կեղեւն այրելու միջոցով բարձր ջերմային մշակումն ապահովելու նպատակով փայտի փոխարեն Արմավիրից բերված բիովառելիք՝ բրիկետ եւ հնդկացորենի կեղեւ են օգտագործում:

 Հնդկացորենի վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացնում է Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (EMPARD) փորձնական ծրագրով: Կազմակերպությունը 2015 թ-ից աշխատում է առաջնային արտադրող եւ վերամշակող 53 կոոպերատիվների հետ՝ տրամադրելով սարքավորումներ եւ իրականացնելով ֆերմերների մասնագիտական վերապատրաստում: Բավրայի գործարանի կառուցման եւ տեխնիկապես վերազինման համար ծախսվել է 200 հազար եվրո գումար:

Հնդկացորենի վերամշակման գործարանն իր տեսակով միակը չէ Հայաստանում: 2016 թվականի դեկտեմբերին նույն ծրագրով առաջին գործարանը հիմնվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: Նույն տարի էլ ծրագրի շրջանակներում 5 մարզում ցանվել է 520 հա հնդկացորեն, այս տարի արդեն աճել է ցանքատարածությունների թիվը: Նշված գործարանում մտածում են նաեւ հնդկաձավարից ալյուր ստանալու տարբերակը:

Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման փորձնական ծրագիրն ավարտվում է տարեվերջին:

 Ծրագրի պատասխանատուներն ու շահառուները մինչ օրս կատարված աշխատանքն ու սպասվելիք քայլերը ներկայացրել են գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Նախարարը կարեւորել է հնդկացորենի արտադրության ընդլայնումը նաեւ ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից: Շահառուները նշել են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել նոր, ոչ ավանդական մշակաբույսի արտադրությամբ զբաղվել, հնդկացորենի մշակությունն առավել եկամտաբեր է, հնարավորություն է տալիս ցանքաշրջանառություն ապահովել, անվճար տրամադրվել Է սերմացու, պարարտանյութ, կազմակերպվել են դասընթացներ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Բավրայում եւ Ծովագյուղում ստեղծված հնդկաձավարի արտադրությամբ զբաղվող գործարանների գործունեությանն առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցները առաջարկել են քննարկել գործարանների գազաֆիկացման հարցը` առավել բարձրորակ արտադրանք ստանալու նպատակով: Մասնակիցները ներկայացրել են նաեւ ներմուծվող հնդկացորենի գնի, մասնագետների համալրման եւ սարքավորումների տրամադրման հարցերը: Հանդիպման մասնակիցները մասնավորապես տեղեկացրել են, որ վերջին շրջանում զգալիորեն իջել է ներմուծվող հնդկացորենի գինը, մինչդեռ իրենց տվյալներով միջազգային շուկայում գնանկում չի նկատվում, ինչը խնդիր է առաջացնում տեղական արտադրողների համար իրացման հարցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ