News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հուլիսի 21-ին, ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առեւտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առեւտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ Առեւտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարեւորում են Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը։

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը եւ ՀՀ նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան – ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առեւտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Երկուստեք կարեւորվեց առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ