Երեւանում, այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում Ford մակնիշի 189 ՕՍ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո բախվել կայանված վիճակում գտնվող Nissan Tiida մակնիշի 35 ԼR 032 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ երկաթե էլեկտրասյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով վրաերթի ենթարկվածն ու Ford-ի վարորդն ու նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։