Ավստրալիայի Ադելաիդայի կենդանաբանական այգու անասնաբույժները մահաբեր են ներարկել Սյուզի մականունով ՝ աշխարհի ամենածեր գետաձիուն, որը 49 տարեկան էր, հայտնում է Lenta-ն։
Այդ որոշումը կայացրել էր տեղի անասնաբույժ Դեւիդ Մաքլելանդը, քանի որ գետաձին տառապում էր մի շարք տարիքով պայմանավորված հիվանդություններով։ Վերջին շաբաթներին կենդանու ինքնազգացողությունը վատացել էր։
Գետաձին ծնվել էր 1967-ին՝ ավստրալական կենդանաբանական այգում։