Հուլիսի 22-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Աղավնաձոր գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի դուռը ընթացքի ժամանակ բացվել է եւ ուղեւորուհին վայր է ընկել ու մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն: