News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեւան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն տան բնակչուհի՝ 47-ամյա Ծովինար Խ.-ի կողմից իր մոր՝ 81-ամյա Տիգրանուհի Գ.-ին խեղդամահ անելու փորձը։

Աղբյուրի տեղեկություններով՝ աղջիկը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ննջասենյակում ցուցաբերել է ագրեսիվություն, հարձակվել մոր վրա, ձեռքերով հարվածել նրա գլխի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետեւ փորձել է պարանոցը սեղմելով խեղդամահ անել մորը։ Նախնական տեղեկություններով, աղջիկը ունի հոգեկան խանգարումներ։

Տպել
Ամենաշատ