News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Արցախում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում  ստացած զինծառայող Արսեն  Առաքելյանի մահվան առաջին տարելիցն է: Արսենի մայրը մինչեւ հիմա չի համակերպվում որդու մահվան հետ. նրա մասին խոսելիս ժպտում է. նրա հետ կապված բոլոր հիշողությունները բարությամբ ու սիրով են լցված:

«Ես միշտ ասում էի՝ գնացեք ծառայեք: Կատակով էի խոսում շատ ժամանակ, ասում էի, գիտեք, չէ՞, որ էն թվերին եթե տղու վայեննի բիլետի մեջ գրած էր լինում նեգոդնի, աղջիկ չէին տալիս»,- ժպտալով պատմում է մայրը՝ Արեւիկ Խաչյանը:

Արսենն ու եղբայրը՝ Արամայիսը, ով մի տարով է փոքր եղբորից, ծառայության են մեկնել միասին: Վիճակահանության ժամանակ պատահականորեն երկուսն էլ ընկել են Հադրութի զորամաս: Կարճահասակ Արսենին ըկերները կնքել են «Ճուտո» անունով:

 «Արսենս շատ հազվադեպ էր զանգում, ջղայնանում էի, ասում էի՝ Արսեն ջան, ինչի՞ ես էսքան անջիգյար: Զանգի իմանամ, ոնց ես: Ասում էր՝ մամ ջան, լավ եմ, մի անհանգստացի: Երբ զանգում էր՝ ուրախ, լավ տրամադրությամբ»,-հիշում է մայրը:

Բանակային տղաների զանգին մայրն անընդհատ սպասել է: Եթե Արամայիսը հաճախ էր զանգում, Արսենի զանգին մայրն ու երկու քույրերը կարող էին ամիսներով սպասել: Ապրիլյան պատերազմի օրերին եղբայրներից կրտսերը՝ Արամայիսը հայտնվել է հետին գծում, Արսենը՝ առաջնագծում: Առաջնագծում ծառայող Արսենին եղբայրն  անընդհատ խորհուրդ է տվել զգույշ լինել: Ավագ որդու առաջնագծում լինելու մասին մայրն իմացել է ավելի ուշ՝ նրա զոհվելուց հետո միայն: Մինչ այդ որդին անընդհատ հանգստացերլ է մորը՝ զորամասում ենք, մեզ դիրքրեր չեն բարձրացնում: Եղբայրը Արսենի մասին խոսելիս բառեր չի գտնում. «Ես կուզենայի իրա նման լինեի: Ես իրան չեմ էլ տեսել կռիվ անելուց»:

Արսենի ընտանիքը բնակվում է Վանաձորում, վարձակալված բնակարանում: Արսենը երկու քույր ու մեկ եղբայր ունի: Ընտանիքում սիրով են պահում  նկարչության, ձեռքի աշխատանքների ու քանդակագործության հետ կապված Արսենի գործերը: Ինչպես մայրն է նշում, Արսենը, թեեւ սովորել չի սիրել, սակայն սպորտն ու արվեստը նրա կյանքում առաջնային տեղ են զբաղեցրել:

Արսենը հետմահու  պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Տպել
Ամենաշատ