News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փարիզում հայկական մշակութային կենտրոն «Անաքո» տափանավի ճակատագիրը վտանգված է, այն օրինական ճանապարհով վտարվելու է Փարիզից, գրում է Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Հառաջ» պարբերականը:

Թերթի փոխանցմամբ, «Անաքո» տափանավը որպես եզակի մշակութային հարթակ, գործում է 2009-ից ի վեր: Ու հիմա Փարիզի քաղաքապետարանի մութ եւ կամայական մի որոշումով այսօր անհետացման վտանգի տակ է։ Անաքոն հիմնադրել է վավերագրական ֆիլմերի բեմադիր Փաթրիք Բեռնարը, իբրեւ աշխարհի զանազան անկյուններում անհետացման վտանգի ենթակա ժողովուրդների եւ մշակույթների պաշտպանությանը նվիրված ժապավենների ցուցադրության հանդիսավայր:

Այսօր Սենա գետի վրա գտնվողն նավն էլ է ենթակա անհետացման վտանգի։

2009-ին Հայկական Կարմիր Խաչի օգնության միությունը գնելով տափանավը սկզբնական ծրագիրը ճոխացրեց՝ վերածելով մշակույթներիի քառուղու, հանդիսանալով բազմատարր Ֆրանսիայի կենսունակ մշակութային ծրագրերի բեմահարթակը։ Տարիների հեռավորությունից Անաքոն դարձավ նաեւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության եզակի շաղկապ, բաց՝ հայկական մշակութային ծրագրերի, արվեստագետների, բանախոսությունների, որի սրճարանն առաջարկում է հայկական գինիներ՝ Կարաս, Նորավանք ու Կիլիկիա գարեջուր եւ այլազան ծիրանի, նուռի խմիչքներ։

Նավը խարսխված է Փարիզի 19-րդ թաղամասի Վիլեթի ավազանի մեջ։ Հիմնադրման օրվանից վայրը տրամադրվել էր Փարիզի քաղաքապետարանի կողմից, աշխուժացնելու համար թաղամասի մշակութային կյանքը։ Դեռ մի քանի տարի առաջ Վիլեթի ավազանի համբավը իբրեւ թմրամոլության վայր՝ վանող ու անհրապույր էր։ Իսկ այսօր, բոլորովին դիմափոխվել, դարձել է փարիզցիների համար ճեմավայր, խաղավայր, զբոսավայր։ Անաքոյի կողքին ավազանի եզրին խարսխված մշակութային մյուս տափանավերը՝ Փենիշ-Օպերան, Անթիփոտը, Տըմուազելը իրենց մշակութային ծրագրերով, սրճարաններով նպաստեցին Վիլեթի ավազանի այլափոխմանը։

Ներկայում, ըստ երեւույթին՝ Փարիզի քաղաքապետարանի ախորժակները այլ են՝ հաստատել լողավազաններ ամբողջ տարվա կտրվածքով՝ հիմնվելով Պաղի-պլաժի փորձառության վրա, եւ անկասկած վայրը դարձնել ավելի շահութաբեր, այնտեղ տեղակայված մշակութային տափանավերը փոխարինել ավելի հասութաբեր ընկերություններով ու ծրագրերով։

Առանց նկատի առնելու Անաքոյի եւ իր նմանների Վիլեթի ավազանի բարգավաճման տարիների ներդրումը։ Առանց նկատի առնելու տեղի հասարակության ցանկությունները, հակառակ՝ Փարիզի քաղաքապետարանի կողմից արտահայտված՝ Փարիզը փարիզցիների տեղական նախաձեռնությունների տրամադրելի դարձնելու ցանկության։ Անաքոն տնօրինող աշխույժ խմբակը պատրաստ է դիմակայել՝ իր հետ ունենալով արվեստագետներ, համակիրներ, ընկերներ, համայնքներ, որոնք տարիների անդուլ աշխատանքով կազմել են զորավոր ցանց։

Հայկական տափանավի անձնակազմը նախաձեռնել է ստորագրահավաք, որով ցանկանում է կանգնեցնել «Անաքո»-ի՝ Փարիզից վտարվելու գործընթացը:

Տպել
Ամենաշատ