News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2017 թվականի վերջին Հայաստանը կկրկնապատկի Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանցումները: Այս մասին հուլիսի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Տարեսկզբից էլեկտրափոխանցումների ծավալը կազմել է 116 մլն կՎտ/ժ կամ Հայաստանի սպառման 3 տոկոսից մի փոքր ավելին: Փետրվարից ապրիլ էներգիա է փոխանցել Հայաստանը, մայիսից հուլիս՝ Վրաստանը: «Տարեվերջին մենք ցանկանում ենք նշածս ցուցանիշը կրկնապատկել»,- նշեց Հարությունյանը:

Էներգետիկ փոխանակումն ընդլայնվել է նոր համագործակցության շրջանակում եւ այն պատճառով, որ երկու երկրներն ավելի շատ էլեկտրականության կարիք են ունեցել ցուրտ ձմռան եւ շոգ ամռան պատճառով: Փոխնախարարի խոսքով՝ առաջիկա տարիներին Հայաստանի եւ Վրաստանի էներգահամակարգերը կանցնեն զուգահեռ ռեժիմի եւ կկարողանան մեկը մյուսին էլերկտրականությունն ավելի հեշտ փոխանցել: Այս նպատակով սահմանին գերմանական KfW բանկի «Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» վարկի շրջանակում կկառուցվի բարձրավոլտ ենթակայան (500/400/220 կՎ): Նույն ծրագրով 400 կՎ էլէկտրահաղորդման գիծ կկառուցվի Հայաստանից Վրաստան: Արդյունքում 2 էներգահամակարգերի միջեւ թողունակությունը մոտ 3 անգամ կմեծանա: Առայժմ Հայաստանի եւ Վրաստանի էլեկտրափոխանցման համակարգերը գործում են մեկուսացված ռեժիմում, եւ փոխանակման համար կողմերն իրենց համակարգերում մշտական հոսանքի ժամանակավոր կղզյակներ են ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ