News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻ նախախար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հուլիսի 27-ին, ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի (KSNG) պատվիրակությանը՝ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորությամբ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումն իրականացվել է այս տարվա հուլիսի 18-28-ը ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի եւ Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից  առաջին օգնության, կենսապահովման հիմունքների եւ վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով անցկացվող դասընթացների համատեքստում:

Ողջունելով հյուրերին՝ ԱԻ նախարարն ընդգծեց ՀՀ ԱԻՆ-ի, Կանզաս նահանգի ազգային գվարդիայի եւ Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի միջեւ համագործակցության արդյունավետությունն ու բարձր մակարդակը՝ շեշտելով, որ միջազգային համագործակցությունը նպաստում է փրկարարական ուժերի կարողությունների հզորացմանը:

Կողմերը քննարկեցին փրկարարների վերապատրաստման հետագա ծրագրերն ու հետագա համատեղ վարժանքները նոր մեթոդաբանությամբ իրականացնելու հնարավորությունները: Ամերիկյան կողմը պատրաստակամություն հայտնեց իր փորձառությունը ներդնել Հայաստանի համայնքներում վաղ ազդարարման համակարգերի զարգացման, բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացման եւ աղետների ու ճգնաժամերի ընթացքում փրկարարական ուժերի կառավարման մեթոդաբանության կատարելագործման գործընթացներում:

Նշենք, որ հուլիսի 27-ից 28-ը ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը եւ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ -ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին ներկա կլինեն ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատին կից վարժահրապարակում եւ Կոտայքի մարզում (գյուղ Արգել) գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող համատեղ ուսումնավարժություններին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ