News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դատարաններում պաշտպաններին եւ մյուսներին նիստերի դահլիճ մուտք գործելիս զննելու համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ: Այս մասին նշված է ՀՀ փաստաբանների պալատին ուղղված Դատական դեպարտամենտի պատասխան նամակում:

Այս առնչությամբ, ՀՀ փաստաբանների պալատի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հունիսի  30-ին փաստաբանների զննությանն առնչվող խնդիրներին տեղում ծանոթանալու համար, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այցից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտ:

Գրությամբ Պալատի նախագահը մասնավորապես առաջարկել  էր, որ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը:

Փաստաբանների պալատը ստացել է  Դատական  դեպարտամենտի պատասխանը, որից պարզ է դառնում, որ  անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովումը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ:

Դեպարտամենտից տեղեկացրել են, որ  2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում ՀՀ բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով»:

Տպել
Ամենաշատ