News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները եւս մեկ խնդրահարույց կետ են՝ ԱՄՆ-ի եւ Գերմանիայի առանց այն էլ ոչ պարզ հարաբերություններում։ Այս մասին հուլիսի 27-ին ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիգիտե Ցիպրիսը, փոխանցում է DW-ն։

Նրա խոսքով՝ գերմանական ընկերությունները զուր չէին պայքարում Ռուսաստանում ներդրումների համար, նրանց անհրաժեշտ է «Հյուսիսային հոսք-2»-ը, որում գերմանական բիզնեսի մասնակցությունը հարվածի տակ են դնում ամերիկյան պատժամիջոցները։

«Իրավիճակը լավը չես անվանի»,- արձանագրել է Ցիպրիսը։

Նախարարն ԱՄՆ-ին կոչ է արել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում գործել եվրոպացիների հետ համագործակցելով։ «Դա ամեն դեպքում, եթե միայն ամերիկացիներն իրենց առանձին ուղով չընթանան»,- ընդգծել է նա՝ նշելով նաեւ պատասխան միջոցառումների հնարավորությունը, որոնց շուրջ այժմ մտածում է Բրյուսելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ