Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցում նախօրեին տեղի ունեցած վրաերթի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկն այսօր մահացել է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 13.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա Ալվարդ Երիցյանին և 32-ամյա Թադեւոս Ե.-ին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 28-ին, ժամը 1.50-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ալվարդ Երիցյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: