News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Միջազգային եւ տարածաշրջանային իրադարձությունների լույսի ներքո Սերժ Սարգսյանի այցը Հասան Ռոհանիի երդմնակալությանը շատ կարեւոր էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի վերաբերմունքը պատշաճ կերպով գնահատվել է իրանական կողմից:

Երդմնակալության արարողությանը մասնակցելուց բացի՝ Թեհրանում Հայաստանի նախագահը նաեւ առանձնազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ: Քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցեր, որոնք այսօր բավական արդիական են:

Մանրամասն անդրադարձ է եղել նաեւ տնտեսական հարցերին, այդ թվում` փոխադարձ ներդրումներին ու հատկապես ենթակառուցվածքային նախագծերին էներգետիկայի ու տրանսպորտի բնագավառներում: Դրանք կարող են կարեւոր դառնալ ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար:

Ուշադրություն է դարձվել Եվրասիական միության ու Իրանի միջեւ արտոնյալ առեւտրի համաձայնագրի հարցին. երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ մոտ ապագայում այն կստորագրվի:

Ընդ որում՝ արտոնությունների ցանկում ներառված ապրանքների մի մասը կարեւոր կլինի նաեւ երկկողմ` հայ-իրանական առեւտրի տեսակետից:

«Իրան-ԵՏՄ աշխատանքային խմբում Հայաստանն ամենաակտիվ մասնակիցներից է` հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունների մեր բազմամյա փորձը: Իմ կարծիքով` իրանական կողմը պատշաճ կերպով հաշվի է առնում այդ ակտիվությունը եւ դրա նպաստը ԵՏՄ-ի հետ իր հարաբերություններում»,- հավելեց դեսպանը:

Հիշեցնենք, որ Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնհայտ է, թե որ պետությունները հանդես չեն եկել այնպիսի հայտարարություններով, ինչ Իրանը. ՀՀ ԱԳՆ. 24news
Իրանը պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը...
Հայաստանի իշխանությունների և Իրանի միջև խնդիրներ կան․ Սուրեն Պետրոսյան
Իշխանությունը սպասարկում է երրորդ երկրի շահեր, բայց ոչ երբեք ՀՀ շահը, դա անմիջականորեն արտահայտվում է Իրանի հետ հարաբերություններում...
Հայաստանը ջերմ վերաբերմունք ցուցաբերեց և զորակցություն հայտնեց մեզ. Իրանի փոխդեսպանը՝ Սրբազանին
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Իրանի դեսպանատուն այցելելուց…
Մեր սրտերը, աղոթքները Իրանի ժողովրդի, նրա հոգևոր առաջնորդի հետ են. Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն
Պետք խորացնել և զագացնել այդ հարաբերությունները...
Սուրեն Պապիկյանը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում
Նախարարը ցավակցական գրառում է կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի...
Հույս ունեմ՝ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը կշարունակվեն. Փաշինյանը՝ Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի...
Ամենաշատ