News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երեւանի Մնջախաղի պետական թատրոնին տրամադրել է տարածք, սակայն շենքում շինարարական աշխատանքները այդպես էլ չեն սկսվել։ Այս մասին օգոստոսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը։

Միաժամանակ, ինչպես նշեց Դադասյանը, առաջիկա 4 ամիսներին շինարարական աշխատանքներ սկսել չի ծրագրվում։ «Փետրվարի 15-ին մշակույթի նախարարը մեզ հանձնեց  տարածքի ոսկե բանալիները, սակայն մենք սեփականության մասին վկայական վերջերս ենք ստացել։ Նախագահի կարգադրությամբ տարածքը պետք է վերանորոգվի։Աշխատանքները  նույնիսկ  ծրագրվում էր ավարտել մինչեւ տարեվերջ կամ էլ մինչեւ հաջորդ տարվա սկիզբ»,- պարզաբանել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի ղեկավարը՝ միաժամանակ հավելելով, որ դրանից առաջ պետք է անցնել որոշ ընթացակարգեր։

Ժիրայր Դադասյանի խոսքով, ամեն ինչ պետք է կազմակերպվի տենդերով։ Եվ շենքի նախագծումը, եւ դրա վերակառուցումը։ Գեղարվեստական ղեկավարի գնահատականով, լավագույն դեպքում շինարարական աշխատանքները կսկսվեն 4 ամսից, իսկ կավարտվեն 6-7 ամսվա ընթացքում։

Դադասյանը նաեւ վստահեցրել է, որ երբ շենքի վերակառուցման նախագիծը պատրաստ լինի՝ այն կդնեն լայն քննարկման։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ