News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 10-ին, կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց՝ պահանջելու գործարանի վերագործարկում:

Նաիրիտցիներն այսօր որեւէ կոչ չհնչեցրին: NEWS.am-ի հետ զրույցում նաիրիտցիների ցույցերը համակարգող Կարինե Շահվերդյանը նշեց, որ հավաքվել են այստեղ՝ եւս մեկ անգամ իշխանություններին բարձրաձայնելու իրենց խնդրի մասին:

«Եվրոպացի ներդրողներն են եկել, որոնք հանդիպում են ունեցել Կառավարության անդամների հետ, որոշվել է աուդիտ անցկացնել՝ հասկանալու համար, թե որքան ներդրում է հարկավոր գործարանի վերագործարկման համար: Մեզ ասացին, որ եթե մեկ տարի առաջ սկսեցին այս գործընթացը, ապա աուդիտ անցկացնելու անհրաժեշտություն չէր լինի, իսկ ներդրումների չափն էլ մեծ չէր լինի: Մեր տեղեկություններով, աուդիտի անցկացման վերաբերյալ որոշումն այսօր ստորագրվելու է»,- ասաց Կարինե Շահվերդյանը:

Գործարանի նախկին աշխատակցի խոսքով, վերագործարկման դեպքում բոլորը կվերականգնվեն, նույնիսկ 70-ն անց աշխատակիցները, քանի որ նրանց կարիքն իսկապես կա:

Մոտ մեկ ժամ Կառավարության դիմաց սպասելուց հետո մի քանի տասնյակ նաիրիտցիները հեռացան:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել, նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել այն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ