News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի գնումները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս քաղաքում առաջնային խնդիրը ուտել-խմելն է: Ըստ թերթի, Հանրապետությունում չկա մի տոն, որը Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բաց թողնի, ընդհուպ մինչեւ գրադարանավարի օրը:

«Նրանք պետական միջոցների հաշվին տոնում են բոլոր օրերը: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից օգոստոսի 4-ին հաստատված գնումների պլանը, որտեղ հատուկ բաժին կա` «Միջոցառումներ» անվանումով: Միջոցառումների համար նախատեսված գնումները սկսվել է ծաղիկներով. գնվել է 200 հատ վարդ, որի համար ծախսվել է 100 հազար դրամ, 500 հատ մեխակ` 50 հազար դրամ, 50 հատ ծաղկեպսակ` 600 հազար դրամ:

Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը տարին սկսել է կանանց տոնը նշելով, որի համար նախ գնել է 300 հատ վարդ` ծախսելով 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 60 հազար դրամ:

Մարտի 8-ը տոնելու համար գնվել է 20 հատ գինի եւ ծախսվել 24 հազար դրամ: Նաեւ գնվել են հուշանվերներ՝ անհայտ քանակությամբ, որոնց համար ծախսվել է 120 հազար դրամ»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ