News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն Հայաստանի՝ Եվրոպայում դեռ նախապատրաստական փուլում զբաղվում են կասկածելի որակի ապրանքի՝ վաճառակետերում հայտնվելը կանխելով։ Այս մասին օգոստոսի 11–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ պատասխանելով NEWS.am–ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք կարելի է վստահել հայկական արտադրանքին, եթե հաշվի առնենք փաստը, որ վերջերս նույնիսկ Բելգիայում, որտեղ սանիտարահիգիենիկ վերահսկողության նորմերը ավելի խիստ են, հայտնվել են տեղական արտադրության նեխած ձվեր։ 

Պողոսյանի խոսքով՝ եթե ապրանքը Եվրոպայի համապատասխան մարմինների շրջանակում կասկածներ է առաջացնում եւ եթե կասկածներ կան, որ այն կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար, ապա այն ուղղակի թույլ չեն տալիս վաճառակետեր տանել։

 «Ձվերի արտադրության եւ հավերի բուծման հարցում մեզ մոտ եւս որոշակի տեղաշարժ է նկատվում»,–նշեց ՀԿ–ի ղեկավարը՝ հավելելով, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է խախտումների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ ձեռնարկի։

Ընդհանուր առմամբ Արմեն Պողոսյանը կարծում է, որ Հայաստանին անհրաժշետ է որակի վերահսկողության համակարգ, որը կգործի ամենուր։

«Որակի վերահսկողության համակարգը միջազգային չափանիշ է։ Թող որեւէ մեկը ցույց տա, որ նա այս չափանիշն ունի»,–նկատեղ Պողոսյանը՝ նշելով, որ Հայաստանում որակի վերահսկողության հետ կապված իրավիճակը ողբալի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ