News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն օգտագործելով՝ Եվրոպայում իր տնտեսական շահերն առաջ մղելու՝ ԱՄՆ-ի գործողություններն անպատկառ են։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Իմաստների տարածք» ֆորումի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հակառուսական պատժամիջոցների վերջին փաթեթը միանշանակ Եվրոպայում առաջացրել է հակազդեցություն, քանի որ ամրագրված է, որ պետք է գազը գնել ԱՄՆ-ից, չնայած այն շատ ավելի թանկ է։ Եվրոպային պահում են ատլանտյան համերաշխության հանգույցում ու միաժաժամակ մտածում իրենց էներգետիկ ընկերությունների շահերի մասին։ Դա արվում է անպատկառ ձեւով՝ անբարեխիղճ մրցակցության մեթոդների գործածումով»,- ասել է Լավրովը։

Նրա գնահատականով, «այն պայմաններում, երբ պայքար է մղվում Արեւմուտքի գերակայության համար, մեր ամերիկացի գործընկերները օգտագործում են ներկա իրավիճակը, այդ թվում Եվրոպայի ներսում իրենց դաշնակիցների հակառուսական մոտեցումները,  որպեսզի  նախ՝ Եվրոպային պահեն այսպես կոչված ատլանտյան համերաշխության շրջանակում, այսինքն պահպանեն ՆԱՏՕ-ի նշանակությունը․ ու միաժամանակ մտածեն իրենց տնտեսական շահերի մասին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ