News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մի քանի մարդ է վիրավորվել շաբաթ օրը ԱՄՆ Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլլ քաղաքում, երբ անհայտ անձը մեքենայով բախվել է բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ մեկ մարդ զոհվել է, եւս 19-ը վիրավորվել են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Շաբաթ ավելի վաղ սպիտակամորթ ազգայնականների մի խումբ հավաքվել է Վիրջինիայի համալսարանում։ Ցուցարարները անցել են քաղաքի փողոցներով՝ վանկարկելով «Սպիտակների կյանքն արժեք ունի»։ Ցույցի ժամանակ բախումներ են եղել հակառակորդների միջեւ։

Սպիտակամորթ ազգայնականները բողոքում են գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը ապամոնտաժելու որոշման դեմ։ Գեներալ Լին 1861-1865 թվականներին Քաղաքացիական պատերազմի ժամանակ հարավցիների զորահրամանատարն էր։

Վիրջինիա նահանգում արտակարգ դրություն է մտցվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ