News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայի զորքերն ու աշխարհազորայինները՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ, «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրել են Էս Սուհնե քաղաքը։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում։

«2017 թվականի օգոստոսի 13-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ավիացիայի, Սիրիայի կառավարական զորքերի ստորաբաժանումների եւ ազգային աշխարհազորայինների  համատեղ գործողությունների արդյունքում, Հոմս նահանգի արեւելքում ԻՊ-ի գրոհայիններից ամբողջությամբ ազատագրվել է Էս Սուհնե քաղաքը»,-նշել են գերատեսչությունում։

ՊՆ-ն նշել է, որ գործողությունը մի քանի փուլով է եղել։ Հինգշաբթի սիրիական բանակը վերահսկողության ներքո է վերցրել հարակից ռազմավարական կարեւորություն ունեցող բարձունքներն ու արգելափակել Էս Սուհնեն, իսկ լույս կիրակի գիշերը՝ ռուս օդաչուների աջակցությամբ, գրոհայիներին դուրս է շպրտել հյուսիսային եւ արեւմտյան շրջաններից։

Նշվում է, որ օգոստոսի 13-ին առավոտյան ժամը 7-ի դրութամբ ազատագրվել է նաեւ Էս Սուհնեի կենտրոնական ու հարավային հատվածը։

Պաշտպանության նախարարությունում ուշադրություն են հրավիրել փաստի վրա, որ այժմ բաց են Դեյր էզ Զոր քաղաքի վրա գրոհելու եւ քաղաքն ազատագրելու հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ