News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ախալքալաք քաղաքի, ինչպես նաեւ Ջավախքի շրջանի մյուս բնակավայրերի բնակիչներին, որտեղ հիմնականում էթնիկ հայեր են բնակվում, սկսել են վրացերեն սովորեցնել։ «Սպուտնիկ Գրուիզա»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Դրանով կզբաղվի Զուրաբ Ժիվանիայի անվան պետական դպրոցը՝ Ախալքալաքի Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ։

Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Լիա Գիգաուրին հայտնել է, որ Ժիվանիայի անվան դպրոցը Ջավախքում 130 շարժական խմբեր է պատրաստել, որպեսզի նրանք հայտնվեն այն վայրերում, որտեղ վրացերենի ուսուցման անհրաժեշտություն կա եւ կրթական ծառայություն մատուցեն բոլոր հետաքրքրվող անձանց։

Բնակչության համընդհանուր մարդահամարի համաձայն, որն անցկացրել են 2014 թվականի նոյեմբերին, Վրաստանում շուրջ 168,1 հայեր են ապրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ