News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Չինաստանի կառավարությունը օգոստոսի 15-ից էմբարգո է սահմանում Հյուսիսային Կորեայից ածխի, ծովամթերքի նեմուծման վրա, նաեւ երկաթի, արճիճի եւ այս մետաղների հանքերի վրա: Այս մասին նշված է Չինաստանի կոմերցիայի նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը օգոստոսի 5-ին Փհենյանի դեմ պատժամիջոցները խստացրել է հրթիռային փորձարկումներ կատարելու պատճառով: Փաստաթղթով նախատեսվում է արգելք սահմանել Հյուսիսային Կորեայից ածխի, երկաթի, արճիճի, ծովամթերքի եւ այլնի ներմուծման վրա: Երկրները, որոնք Հյուսիսային Կորեայի հետ արդեն նման պայմանագրեր են կնքել, պետք է փաստաթուղթն ընդունելու օրվանից սկսած 30 օրում ավարտեն գնված օգտակար հանածոների եւ ապրանքների ներմուծումը:

Բանաձեւով նաեւ արգելք է սահմանվում նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման եւ արդեն գոյություն ունեցող ՀՁ-ներում լրացուցիչ ներդրումների վրա: Այն երկրներում, որտեղ հյուսիսկորեացի աշխատողներ են աշխատում, արգելված է նրանց թվի ավելացումը: Բանաձեւով երկրներից պահանջվում է թույլ չտալ իրենց նավահանգիստներ նավեր մտնել, որոնք ՄԱԿ ԱԽ-ի հատուկ կոմիտեի կողմից մերկացվել են պատժամիջոցային ռեժիմի խախտման մեջ:

ԱՄՆ տվյալներով՝ նոր սահմանափակումների ամբողջական կատարումը թույլ կտա Փհենյանի ամենամյա արժութային եկամուտները, որոնք հիմա մոտ 3 մլրդ դոլար են կազմում, կրճատել 1 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ