News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել՝ ՌԴ-ի հետ սահմանին սահմանային գոտիների վերականգնման  եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների սառչելու հետ կապված, փոխանցում է Sputnik.by պորտալը։

«Մենք հպարտանում էին, որ ռուսների ու բելառուսների համար հավասար իրավունքներ ունենք։ Այսօր արդեն սկսում ենք չարաճճիություններ անել սահմանին, մաքսայինները սկսում են իրենց պահել՝ պարզ չէ, թե ինչպես, արգելափակում են ապրանքները։ Երրորդ երկրներից անձինք՝ միայն միջազգային անցակետերով, այսինքն՝ մեզ արդեն չեն վստահում»,-հայտարարել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ Մոսկվան ու Մինսկը «շատ ուղղություններով շատ բան են կորցրել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ